Իմ մասին

Ես Նատալի Օհանյանն եմ: Ծնվել եմ 2015 թվականի մարտի 23-ին՝  Երևանում: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանում: Իմ վերջին կարդացած գիրքը « փողն ու բիզնեսը» երեխաների համար գիրքն է: Ես շա՜տ եմ սիրում գրքեր կարդալ, նաև սիրում եմ լողալ, հեծանիվ վարել, պարել: Երբ մեծանամ ուզում եմ դառնալ մեծ գործարար: Ես ազատ ժամանակ կարդում եմ , լինում է նաև, որ կիսատ դասերս եմ ավարտում, տատիկիս համար սուրճ եմ պատրաստում, մի քիչ հեռուստացույց եմ դիտում: Ես շատ եմ սիրում կիթառ նվագել: Սիրում եմ համեղ կերակուրներ պատրաստել մայրիկիս հետ: Նաև ազատ ժամանակ օգնում եմ մայրիկիս տնային գործերում: Շատ եմ սիրում, երբ մայրիկիս և քույրիկիս հետ գնում ենք գնումներ կատարելու:

Ես ունեմ շա՜տ ընկերուհիներ: Ընկերուհիներիս հետ սիրում ենք հետաքրքիր խաղեր խաղալ : Ես շատ եմ սիրում սովորել  իմ դպրոցում:  

Եթե դուք ուզում եք ավելի շատ բան իմանալ իմ մասին, պետք է այցելեք իմ բլոգ: Ահա իմ բլոգի հասցեն՝ Նատալի Օհանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *