Անբաժան ընկերները

Լինում է չի լինում, մի փոքրիկ աղջիկ է լինում: Նա ո՛չ տուն ուներ, ո՛չ ծնողներ, ո՛չ կարգին հագուստ: Այս մեծ ու գունեղ աշխարում փոքրիկը ապրում էր միայնակ: Չկար մեկը , ում հետ կզրուցեր աղջիկը: Ամեն գիշեր նա փողոցում էր լուսացնում և անընդհատ փոխում իր քնելու վայրը: Մի օր աղջնակը մի շատ սիրուն ու մեծ խնձորենի գտավ: Խնձորենին սիրով աղջկան ընդունեց և տեղ տվեց իր ճյուղերի ներքո: Նա հարցրեց վախեցած փոքրիկին.

-Ի՞նչ է քո անունը փոքրիկ աղջիկ:

-Արփի,- պատասխանեց աղջիկը:

-Ես էլ եմ այս մեծ աշխարհում միայնակ գեղեցկուհի Արփի և շատ ուրախ եմ, որ դու ընտրեցիր ինձ, եկ դառնանք ընկերներ:

-Ես էլ քեզ շատ սիրեցի խնձորենի, դու շատ լավն ես:

-Իսկ դու ի՞նչ որ բան կերել ես փոքրիկ:

-Այո, մի ծեր կին ինձ մի կտոր հաց և պանիր է հյուրասիրել:

Խնձորենին շարժեց իր ճյուղերը և երկու խնձոր ընկան գետնին:

-Կներես փոքրիկ Արփի, ես քեզ միայն իմ խնձորներից կարող եմ հյուրասիրել: Կեր խնձորները և պարկիր քնելու իմ ճյուղերի ներքո, իսկ ես ամբողջ գիշեր կհսկեմ քեզ:

Արփին խժռեց կարմիր և հյութալի խնձորները և պարկեց քնելու՝ խնձորենու ապահով ճյուղերի ներքո: Առավոտյան արթնանալով, աղջիկը հրաժեշտ տվեց բարի խնձորենուն, խոստանալով երեկոյան նորից հանդիպել: Փողոցներում շրջելով և թափառելով՝ փոքրիկ աղջնակը հոգնեց և որոշեց վերադառնալ իր հսկա ընկերոջ մոտ,սակայն հեռվից նկատեց, որ չար մարդիկ կտրել են իր ընկերոջ ճյուղերը: Արցունքն աչքերին փոքրիկը մոտեցավ խնձորենուն:

-Մի լացի՛ր փոքրի՛կ, ես ուզում եմ, որ դու միշտ հիշես, որ ես քեզ շատ-շատ եմ սիրում:

Արփին վերցրեց խնձորենուց մի փոքր ճյուղ, դրեց իր շապիկի տակ:

-Ես միայնակ եմ այս աշխարհում , չեմ ուզում այլևս հանդիպել այն մեկին, ով ինձ այնքան շատ կսիրի, քանի որ վախենում եմ նրան էլ խլեն ինձանից:

Խնձորենու ճյուղը կրծքին սեղմած, Արփին հեռացավ այգուց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *