Ջեկոյի արկածները

Մի օր տատիկի զգացողությունը վատանում է և հարևանները շտապ օգնություն են կանչում: Բժիշկները որոշում են նրան հիվանդանոց տեղափոխել: Տատիկը դիմադրում է և չի համաձայնում: Բժիշկը հարցնում է, թե ինչու է տատիկը համառում, իսկ տատիկը պատասխանում է, որ չի ուզում իր շունիկին մենակ թողնի: Հարևանները նրան ասում են, որ իրենք կնայեն Ջեկոյին: Այդժամ համաձայնում է, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց: Տատիկին բժիշկները տանում են, Ջեկոն շատ է տխրում: Առավոտյան հարևանները գաալիս են, որ Ջեկոյին կերակրեն , բայց ի զարմանս իրենց Ջեկոն տեղից չի շարժվում և ուտելիքի վրա չի էլ նայում: Նրանք սկսում են անհանգստանալ: Ամեն մեկը իր կողմից համեղ բաներ է բերում, բայց ապարդյուն, ոչ մի բան չի ուզում ուտել: Ջեկոն արդեն շատ է հյուծվում, իսկ տատիկը արդեն յոթ օր է տանը չէր: Ութերրորդ օրը դարպասները բացվում են և հարևանների հետ ներս է մտնում տատիկը: Ջեկոն այնպես է ուրախանում, այնպես է թռչկոտում, կարծես այն խեղճացած շունիկը չլիներ: Տատիկը նրան կերակրում է, իսկ Ջեկոն հաճույքով ուտում է նրա լցրած բոլոր կերակուրները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *